Հոդվածների ցուցակագիր

Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ-ները) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (ՀՀՄՍԽ) կողմից ընդունված ստանդարտներն են, որոնց նպատակն է ամբողջ աշխարհում ներդաշնակեցնել հաշվապահական հաշվառման կանոնները:

 

 

Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

 

ՀՀՄՍԽ-ն անկախ հաշվապահական ստանդարտների ընդունող մարմին է:
Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում:
ՀՀՄՍԽ բաղկացած է տարբեր երկրներ ներկայացնող 14 անդամից: Ստանդարտի, նախնական նախագծի կամ ստանդարտի մեկնաբանության հրապարակման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն ՀՀՄՍԽ-ի 14 անդամներից առնվազն 8-ը:

Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

ՀՀՄՍԿ-ն հիմնադրվել է 1973թ.: Նախկինում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՄՍ) թողարկվում էին ՀՀՄՍԿ-ի կողմից:
2001թ.-ից սկսած նոր սահմանված ստանդարտները հայտնի դարձան արդեն որպես ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ) և թողարկվեցին Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից (IASB):

 

Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

 

 

   

 

ՀՀՄՍԿ հիմնադրամի հոգեբարձուներ

 

     

 

Ստանդարտների գծով խորհրդակցական հանձնաժողով (ՍԽՀ)

 

 

 

ՀՀՄՍԽ (Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների Խորհուրդ)

 

     
   

 

Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտե (ՖՀՄՍՄԿ)

 

 

Հիմնադրամը ֆինանսավորվում է խոշոր աուդիտորական, հաշվապահական ընկերությունների, մասնավոր ֆինանսական հաստատությունների, բանկերի, արդյունաբերական ընկերությունների, այլ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների ներդրումներով:


 

 Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում

 

Շուրջ 120 երկիր թույլատրում կամ պահանջում են ՖՀՄՍ- ների կիրառում տեղական ընկերությունների համար, թեև, ինչպես հրապարակում է IASB-ն, մոտ 90 երկիր լիովին համապատասխանում են ՖՀՄՍ-ներին: Որոշ երկրներ դեռևս մտադիր են զուգամիտել իրենց ազգային ստանդարտները ՖՀՄՍ-ներով:
Եվրոմիության կանոնակարգերով պահանջվեց, որ բոլոր եվրոպական լիստինգային ընկերությունները (ցուցակված) 2005թ. հունվարի 1-ից իրենց համախմբված ֆինանսական հաշվետվությունները պատրաստեն ՀՀՄՍ-ներին համապատասխան:

Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

 

Հաշվապահների միջազգային դաշնությունը (ՀՄԴ) հաշվապահության մասնագիտության գլոբալ կազմակերպություն է:
Կենտրոնակայանը գտնվում է Նյու-Յորքում:
ՀՄԴ-ն ունի 164 անդամ, գործընկերներ 124 երկրում և իրավահամակարգերում` ներկայացնելով արդյունաբերության, առևտրի ոլորտներում, ինչպես նաև կառավարությունում և ակադեմիայում աշխատող ավելի քան 2,5 միլիոն հաշվապահներ: ՀՄԴ-ն է թողարկում (հրապարակում) միջազգային ստանդարտներ էթիկայի, աուդիտի, հավաստագրման, հաշվապահական կրթության, հանրային ոլորտի հաշվապահական հաշվառման վերաբերյալ: