company1

 

ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

tatul_movsisyan

Թաթուլ Մովսիսյան

Ունենալով ավելի քան 30 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ` Թաթուլ Մովսիսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումներին:

Նա մեծ ներդրում է ունեցել ազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների, հաշվապահական հաշվառման օրենքի, հաշվային պլանի և ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, ինչպես նաև Հայաստանում հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային ոլորտները կարգավորող բազմաթիվ իրավական ակտերի մշակման և ընդունման գործում:

2009թ նա ակտիվ մասնակցություն ցուցաբերեց  ՖՀՄՍ-ների պաշտոնական թարգմանության գործընթացին` հանդիսանալով թարգմանության վերանայման հանձնաժողովի փորձագետ:

Թաթուլ Մովսիսյանի ղեկավարությամբ, 1997թ.-ի հիմնադրումից ի վեր, ԹՄ Աուդիտը ծառայություններ է մատուցել միջազգային և տեղական ընկերությունների, տնտեսության տարբեր ոլորտների` այդ թվում` արտադրության, էներգետիկայի, տրանսպորտի, շինարարության, առևտրի, ավիացիայի, առողջապահության, կրթության, ապահովագրության և ֆինանսական հաստատությունների:
Այս կարևոր աշխատանքը հանգեցրեց Հայաստանում գործող հարյուրավոր ընկերությունների ընդլայնված կորպորատիվ կառավարման, թափանցիկության, արդյունավետության, ավելի լավ ֆինանսական և հարկային կառավարման: 

Թաթուլ Մովսիսյանը 1997թ-ից Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ է:  Տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ-ի խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական ոլորտների բարեփոխումների հանձնաժողովի,  ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման հանձնաժողովի, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի մագիստրատուրայի ավարտական քննական հանձնաժողովի անդամ:

19 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:

Նա վարել է դասախոսություններ և իրականացրել դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատություններում և մասնագիտացված կառույցներում: Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցման կենտրոնը հիմնադրվել է  2008թ.-ին, որպեսզի աջակցի տաղանդավոր երիտասարդներին` կառուցելու իրենց մասնագիտական ուղին` որպես հաշվապահ:

Նախքան ԹՄ Աուդիտի հիմադրելը Թաթուլ Մովսիսյանը աշխատել է մի քանի խոշոր շինարարական և արդյունաբերական ընկերություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ:

Ստացել է ինժեներ-տնտեսագետի դիպլոմ` ավարտելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

1997թ.-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է աուդիտորի որակավորում:

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից ստացել է աուդիտորի որակավորում:

Հայաստանի աուդիտորների եվ փորձագետ հաշվապահների պալատի անդամ է:

 

162163285 482705962747743 9026244662695256912 n

Ղուկաս Աթոյան

Ղուկաս Աթոյանը ավելի քան 28 տարվա փորձ ունի հաշվապահական հաշվառման, հարկային և աուդիտի ոլորտներում: Միաժամանակ վերահսկելով Ընկերության կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության ծառայությունները՝ նա իր շարունակական մասնակցությունը ունի աուդիտի և բիզնես խորհրդատվության ծրագրերում: Մինչև 2000 թվականին ԹՄ Աուդիտին միանալը, զբաղեցրել է գլխավոր հաշվապահի պաշտոն, տարբեր հայկական ընկերություններում:

Ղուկասը մեծ փորձառություն ունի հաշվապահական հաշվառման ներդրման և վարման, բիզնես գործընթացների վերլուծության, հաշվապահական հաշվառման քաղաքականության և հաշվային պլանի մշակման, ինքնարժեքի հաշվառման համակարգերի ստեղծման և հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների  հաշվարկման և պլանավորման աշխատանքներում:

Ղուկասը երեք հաշվապահական գրքերի համահեղինակ է: Վարել է մասնագիտական դասընթացներ հայաստանյան խոշոր կազմակերպություններում և հաստատություններում: 2008 թվականից, հարկային օրենսդրություն է դասավանդում Թաթուլ Մովսիսյանի երիտասարդների աջակցման կենտրոնում:

Ղուկասը ունի աուդիտորի (ՀՀ ֆինանսների նախարարություն և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա), ինժեներ-մեխանիկի (Հայաստանի Ճարտարագիտական համալսարան) և հաշվապահության ու աուդիտի մագիստրոսի (Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն) որակավորումներ:

Հայաստանի աուդիտորների եվ փորձագետ հաշվապահների պալատի անդամ է: