Աուդիտը աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվություններում ներկայացված տեղեկատվության անկախ ստուգումն է, որի արդյունքում տրամադրվում է աուդիտորական եզրակացություն: Առաջարկվող ծառայությունները`
- Աուդիտ,
- Աուդիտորական դիտարկում,
- Համաձայնեցված ընթացակարգեր,
- Կոմպիլիացիա:
Որ դեպքերում են իրականացվում
Պարտադիր աուդիտ`
- Խոշոր կազմակերպություններ, որոնք հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցել են հետևյալ 3 ցուցանիշներից առնվազն 2-ը, հաշվեկշռի ընդհանուր գումարը՝ 10մլրդ ՀՀ դրամ, հասույթը՝ 20մլրդ ՀՀ դրամ, աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ 250:
- Միջին կազմակերպություններ, որոնք չեն հանդիսանում փոքր կամ միկրո կազմակերպություն և հաշվետու տարվա վերջի դրությամբ չեն գերազանցել հետևյալ 3 ցուցանիշներից առնվազն 2-ը, հաշվեկշռի ընդհանուր գումարը՝ 10մլրդ ՀՀ դրամ, հասույթը՝ 20մլրդ ՀՀ դրամ, աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ 250:
- Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները,
-
Խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբերը,
-
Միջին խմբերը
Կամավոր աուդիտ`
- Կազմակերպության սեփականատերերի նախաձեռնությամբ
- Ներդրումային կամ վարկային ծրագրերի իրականացման դեպքում` ներդրողի (վարկատուի) պահանջով
Ինչու ԹՄ
- Հսկայական փորձառություն 1997թ-ից սկսած,
- Որակավորված, հեղինակավոր մասնագետներ,
- Հաճախորդների մեծ բազա, այդ թվում տեղական խոշոր կազմակերպություններ, միջազգային կառույցներ ու կազմակերպություններ