Թաթուլ Մովսիսյանը ԵԱՏՄ աուդիտորների ԽՄ նախագահության նախագահ
15 փետրվարի 2023 թ․
Ս․թ․ փետրվարի 15-ին տեղի ունեցավ Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նիստը։
ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։
ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակներում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը ներկայացնում էր Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը։ Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի խորհրդի անդամ Արթուր Հարությունյանը և գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։
Նախագահության նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեցին և ընդունվեցին որոշումներ ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի 2022թ․ գործունեության արդյունքների, ինչպես նաև հանձնաժողովների 2022թ․ գործունեության արդյունքների ու 2023թ․ գործունեության ծրագրերի վերաբերյալ:
Նախագահության նիստում միաձայն քվեարկությամբ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ընտրվեց Եվրասիական Տնտեսական Միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (Председатель Президиума Консультативного Совета аудиторов ЕАЭС)։
https://caaa.am/news/thathul-movsisyaneh-yeatm-auditorneri-xm-naxagahuthyan-naxagah/