ԹՄ Աուդիտը մշտապես կարևորում է մասնագետների որակավորման և իրազեկման մակարդակի բարձրացումը:
Դրան են միտված Ընկերության կողմից
Մասնագիտական գրականություն
Ընկերության աշխատակիցները հեղինակներ և համահեղինակներ են հաշվապահական հաշվառման նոր համակարգին նվիրված ավելի քան երկու տասնյակ գրքերի ու հոդվածների:
Այդ մասնագիտական գրականության մեծ մասը դարձել է սեղանի գիրք` մասնագետների համար, և դասագիրք` ուսանողների ու սկսնակ մասնագետների համար:
Նրանք խմբագրել ու փորձաքննության են ենթարկել նաև մեծաթիվ մասնագիտական գրականություն:
Վերապատրաստում
1998թ. սկսած Ընկերությունը իրականացրել է մեծ պահանջարկ վայելող մի քանի տասնյակ վերապատրաստման դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնագիտացված կառույցներում ու կազմակերպություններում:
Դասընթացներին մասնակցել են մի քանի հազար ունկնդիրներ` հաշվապահներ, աուդիտորներ, դասախոսներ, ֆինանսահաշվային ոլորտի աշխատողներ, կազմակերպությունների ղեկավարներ:
Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցության կենտրոն
Մանագետների պատրաստման և վերապատրաստման ոլորտում Ընկերության ծավալած գործունեության տրամաբանական զարգացումները տարան նրան, որ 2008թ.-ին ստեղծվեց Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցության կենտրոնը: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդ ու սկսնակ մասնագետներին համակողմանի աջակցության տրամադրմանը:
Մասնավորապես`
- սկսնակների համար դասընթացների իրականացում,
- տեսական գիտելիքների և գործնական փորձի փոխանցում,
- Ընկերությունում կամ նրա հաճախորդների մոտ աշխատանքի տեղավորում,
- պրակտիկ աշխատանքում առաջացած հարցերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում
- ուղորդում` քայլերի հաջորդականության մեջ կողմնորոշման հարցում: