ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Ստեղծագործ աշխատանք

ԹՄ Աուդիտը մեծ ներդրում է ունեցել ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխումներին: Գործունեության ողջ ընթացքում ԹՄ Աուդիտը ակտիվորեն մասնակցել է ոլորտին առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման և միջազգային փորձի ներդրման ուղղությամբ երկրում ընթացող գործընթացներին ու մեծապես նպաստել է դաշտում գործունեություն ծավալող մասնագետների որակավորման և իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Հարկ է նշել, որ դեռևս 1998թ., երբ ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 26-ի N 740 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրվեց հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումներին, այդ նպատակով հանրապետության լավագույն մասնագետներից ձևավորված փոքրաթիվ աշխատանքային խմբում ընդգրկված էին նաև Ընկերության խորհրդատուները (մասնագետները), որոնք իրենց մասնագիտական գիտելիքները և փորձը ի սպաս դրեցին ՀՀ հաշվապահական հաշվառման մեթոդաբանական դաշտի ձևավորմանը:

Նրանց մասնակցությամբ, մասնավորապես, մշակվեց`

  • "Հաշվապահական հաշվառման մասին" ՀՀ օրենքը,
  • Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները,
  • կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանները,
  • ֆինանսական հաշվետվությունների փաթեթները,
  • սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը, և այլն:

2009թ.-ին Ընկերության խորհրդատուները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել նաև ՖՀՄՍ-ների պաշտոնական թարգմանության գործընթացին` հանդիսանալով թարգմանության վերանայման հանձնաժողովի փորձագետներ և ՖՀՄՍ-ների թարգմանիչներ:

Ընկերության խորհրդատուների անմիջական մասնակցությամբ 2002-2003թթ.-ին իրականացվել են ՀՀ բուհական և առողջապահական համակարգերում ուսումնասիրություններ և դրանց արդյունքում մշակվել են  "ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագրի մասին" ՀՀ կառավարության N2173-Ն և "Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բարելավման գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը հաստատելու մասին" ՀՀ կառավարության N 1156-Ն որոշումների նախագծերը, որոնք միտված էին այդ ոլորտներում հաշվապահական հաշվառման համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Ընկերության խորհրդատուները ակտիվ մասնակցություն են ունենում նաև հաշվապահական հաշվառման, հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրության, աուդիտին վերաբերող բնագավառները կարգավորող իրավական ակտերի նախագծերի փորձաքննության իրականացմանը, հեղինակներ և համահեղինակներ են հաշվապահական հաշվառման նոր համակարգին նվիրված ավելի քան երկու տասնյակ գրքերի և հոդվածների, ինչպես նաև խմբագրել ու փորձաքննության են ենթարկել բազմաթիվ մասնագիտական գրքեր:

Ընկերության խորհրդատուները հանդիսանում են Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիմնադիրներ, այդ մասնագիտացված կառույցի ղեկավար մարմնի անդամներ, ինչպես նաև տարբեր տարիներին` ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների, հաշվապահների որակավորման, աուդիտորների որակավորման, ԲՈՒՀ-ական մագիստրատուրայի ավարտական քննական հանձնաժողովների անդամներ:

Ընկերության Խորհրդատուները բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնագիտացված կառույցներում, կազմակերպություններում (որոնց մասնակցել են մի քանի հազար ունկնդիրներ), իրականացրել են դասընթացներ աուդիտի, հաշվապահության և հարկերի վերաբերյալ:



 
© 2018 TM Audit CJSC.

ՀՀ, ք.Երևան,
Պ․Սևակ 8,
հեռ.՝ (374 60) 60-70-80, 60-71-81
էլ. փոստ՝ info@tmaudit.am
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Այն Հայաստանի առաջատար աուդիտորական խորհրդատվական ընկերություններից է: Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: ԹՄ Աուդիտը մշտապես կիրառում է նոր մեթոդներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխմանն ուղղված ծրագրերին, որն էլ թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: