ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Ս/թ․ հոկտեմբերի 12-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում տեղի ունեցավ միջոցառում  նվիրված որակավորման կրթական ծրագրի դժվարին փուլը պատվով հաղթահարած և պահանջվող չափանիշներին համապատասխանության արդյունքում աուդիտորի և փորձագետ հաշվապահի որակավորում ստացած անձանց որակավորման վկայականների հանձնմանը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Խորհրդի անդամներ Մանվել Ղազարյանը, Մելսիկ Պետրոսյանը, Վահագն Համբարձումյանը, Տարոն Վարազդատյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը, գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը, որակավորում ստացած մասնագետները։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը կարևորելով ոլորտը որակավորված մասնագետներով համալրելու, հանրությանը որակյալ, բարձրակարգ ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, անդրադարձավ նաև պետության կողմից Պալատին պատվիրակված  գործառույթներին և այդ համատեքստում Պալատի անդամ որակավորված մասնագետների՝ դաշտում գործունեություն ծավալելու առումով օրենսդրորեն ամրագրված հնարավորություններին։ Նշեց, որ որակավորված մասնագետներից  ակնկալվում է գիտելիքների անընդմեջ զարգացում և կատարելագործում շարունակական մասնագիտական զարգացման ճանապարհով  Պալատի անմիջական օժանդակությամբ՝ կազմակերպվող դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների միջոցով։

Պալատի նախագահը շնորհավորեց  աուդիտորի և/կամ փորձագետ հաշվապահի որակավորում ստացած 30 անձանց և հանդիսավոր պայմաններում նրանց հանձնեց որակավորման վկայականները։ Որակավորված մասնագետներին  մաղթանքի ջերմ խոսքեր ուղղեցին նաև Վահագն Համբարձումյանը, Մելսիկ Պետրոսյանը, Արթուր Հարությունյանը, Հայկ Մնացականյանը։

Ստորև Պալատի որակավորման վկայականների հանձման արարողության նկարադարանի հղումը.

https://caaa.am/gallery/vorakavorman-shnorhum/