ՀՀ Ֆինանսների նախարարության պատվերով «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն իրականացնում է Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման և վերահսկողության նոր համակարգի ներդրմանն օժանդակող իրավական ակտերի մշակման աշխատանքները:
Նախատեսված է ՀՀ-ում եռաստիճան կարգավորման համակարգ ունենալու հայեցակարգ՝ հետևյալ մարմինների` օրենքով ամրագրված գործառույթներով`
- ՀՀ ֆինանսների նախարարություն՝ որպես աուդիտորական ծառայությունների լիցենզավորող մարմին,
- Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատ` օրենքով ստեղծված մասնագիտացված կառույց` կարգավորողի հիմնական գործառույթներով,
- Հանրային վերահսկողության խորհուրդ` կոլեգիալ մարմին` օժտված հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթներով: