Ի՞նչ է ՖՀՄՍ-ն
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ-ները) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (ՀՀՄՍԽ) կողմից ընդունված ստանդարտներն են, որոնց նպատակն է ամբողջ աշխարհում ներդաշնակեցնել հաշվապահական հաշվառման կանոնները:
Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)
ՀՀՄՍԽ-ն անկախ հաշվապահական ստանդարտների ընդունող մարմին է: 
Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: 
ՀՀՄՍԽ բաղկացած է տարբեր երկրներ ներկայացնող 14 անդամից: Ստանդարտի, նախնական նախագծի կամ ստանդարտի մեկնաբանության հրապարակման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն ՀՀՄՍԽ-ի 14 անդամներից առնվազն 8-ը:
Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)
ՀՀՄՍԿ-ն հիմնադրվել է 1973թ.: Նախկինում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՄՍ) թողարկվում էին ՀՀՄՍԿ-ի կողմից:
2001թ.-ից սկսած նոր սահմանված ստանդարտները հայտնի դարձան արդեն որպես ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ) և թողարկվեցին Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից (IASB):
Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը
| 
 
 ՀՀՄՍԿ հիմնադրամի հոգեբարձուներ 
  | 
||
| 
 
 Ստանդարտների գծով խորհրդակցական հանձնաժողով (ՍԽՀ) 
  | 
 
 ՀՀՄՍԽ (Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների Խորհուրդ) 
  | 
|
| 
 
 Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտե (ՖՀՄՍՄԿ) 
  | 
Հիմնադրամը ֆինանսավորվում է խոշոր աուդիտորական, հաշվապահական ընկերությունների, մասնավոր ֆինանսական հաստատությունների, բանկերի, արդյունաբերական ընկերությունների, այլ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների ներդրումներով:

