Արմատական փոփոխությունների անցումային շրջանում (ինչպիսին է, օրինակ, ՀՀՀՀՍ-ներից ՖՀՄՍ-ների անցումը) մեծանում է հնարավոր ռիսկերից ապահովագրվելու անհրաժեշտությունը:
Առաջարկվող ծառայությունները`
- ՖՀՄՍ (IFRS)-ներին անցման խորհրդատվություն,
 - հաշվապահական հաշվառման քաղաքականության մշակում,
 - աշխատանքային հաշվային պլանի մշակում,
 - տիպային գործառնությունների ձեռնարկի մշակում,
 - փաստաթղթավորման և փաստաթղթաշրջանառության մշակում,
 - հաշվապահական հաշվառման գործող համակարգի ուսումնասիրություն, թերությունների բացահայտում, դրանց վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների պլանի ներկայացում,
 - ինքնարժեքի հաշվառման համակարգի ներդրում,
 - հաշվապահական հաշվառման համար ծրագրային և տեխնիկական կարիքների գնահատում (տեխնոլոգիաներ), հաշվապահական համակարգչային ծրագրերի ներդրում
 - առանձին գործարքների (պայմանագրերի) ֆինանսական հետևանքների հաշվառում և արտացոլում ֆինանսական հաշվետվություններում
 
Որ դեպքերում են իրականացվում
- օրենսդրական պահանջով (2011թ.-ից կազմակերպությունները պետք է հաշվապահական հաշվառման ազգային ստանդարտներից անցում կատարեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների),
 - օրենսդրական պահանջներին և կազմակերպության գործունեության առանձնահատկություններին համապատասխան հաշվառման և փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման անհրաժեշտություն,
 - հաշվառման համակարգի ավտոմատացման անհրաժեշտություն,
 - կազմակերպության համար պարբերական բնույթ չկրող առանձին գործարքներ` ՖՀՄՍ-ների պահանջներին համապատասխան հաշվառում և ֆինանսական հաշվետվություններում ներկայացում
 
Ինչու ԹՄ
- ուղղակի մասնակցություն հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի (օրենք, ստանդարտներ, ֆինանսական հաշվետվությունների փաթեթներ, հաշվային պլան, սկզբնական հաշվառման փաստաթղթեր, գրանցամատյաններ) մշակմանը,
 - մի քանի տասնյակ մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի ու հոդվածների հեղինակում,
 - հսկայական փորձառություն 1999թ-ից սկսած,
 - որակավորված, հեղինակավոր մասնագետներ,
 - հաճախորդների մեծ բազա:
 

