company1

 

ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

tatul_movsisyan

Թաթուլ Մովսիսյան

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն (1997թ․-ից):

Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության նախագահ (2023թ. փետրվարի 15-ից)։

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ (2021թ․-ից)։

Հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խմբի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի նախագահության անդամ (2022թ․-ից)։

Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) հիմնադիր անդամ (1997թ․), տարբեր տարիներին հանդիսացել է IFAC-ի (Հաշվապահների Միջազգային Դաշնություն) փորձագետ, ՀՀԱԱ հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահ, ՀՀԱԱ խորհրդի, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների միջգերատեսչական հանձնաժողովի, աուդիտորների և հաշվապահների որակավորման հանձնաժողովի անդամ:

1998թ․-ից անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ–ում իրականացվող հաշ¬վա¬պահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարե¬փո¬խումներին, այդ թվում՝ ՀՀՄՍ-ների, ՖՀՄՍ-ների, ԱՄՍ-ների թարգմանությանը, խմբա¬գրմանը և տեղայնացմանը, օրենքների, հաշվային պլանի, ֆինանսական հաշվետվությունների փաթեթի, սկզբնական հաշվառման փաստաթղթերի և նոր համակարգերի ներդրման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակմանը։

19 մասնագիտական, ուսումնամեթոդական գրքերի և մի քանի տասնյակ հոդվածների հեղինակ է:

1999թ․-ից վարում է դասախոսություններ ԲՈՒՀ-երում և մասնագիտացված կառույցներում:

1992-1997թթ․ աշխատել է խոշոր կազմակերպություններում, որպես ֆինանսական տնօրեն և/կամ գլխավոր հաշվապահ:

Ունի աուդիտորի որակավորում (1997թ.` ՀՀ ֆինանսների նախարարություն, 2008թ․՝ ՀՀԱԱ), ինժեներ-տնտեսագետի դիպլոմ (1992թ․՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան):

 

162163285 482705962747743 9026244662695256912 n

Ղուկաս Աթոյան

Ղուկաս Աթոյանը ավելի քան 28 տարվա փորձ ունի հաշվապահական հաշվառման, հարկային և աուդիտի ոլորտներում: Միաժամանակ վերահսկելով Ընկերության կողմից մատուցվող հաշվապահական հաշվառման և հարկային խորհրդատվության ծառայությունները՝ նա իր շարունակական մասնակցությունը ունի աուդիտի և բիզնես խորհրդատվության ծրագրերում: Մինչև 2000 թվականին ԹՄ Աուդիտին միանալը, զբաղեցրել է գլխավոր հաշվապահի պաշտոն, տարբեր հայկական ընկերություններում:

Ղուկասը մեծ փորձառություն ունի հաշվապահական հաշվառման ներդրման և վարման, բիզնես գործընթացների վերլուծության, հաշվապահական հաշվառման քաղաքականության և հաշվային պլանի մշակման, ինքնարժեքի հաշվառման համակարգերի ստեղծման և հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների  հաշվարկման և պլանավորման աշխատանքներում:

Ղուկասը երեք հաշվապահական գրքերի համահեղինակ է: Վարել է մասնագիտական դասընթացներ հայաստանյան խոշոր կազմակերպություններում և հաստատություններում: 2008 թվականից, հարկային օրենսդրություն է դասավանդում Թաթուլ Մովսիսյանի երիտասարդների աջակցման կենտրոնում:

Ղուկասը ունի աուդիտորի (ՀՀ ֆինանսների նախարարություն և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա), ինժեներ-մեխանիկի (Հայաստանի Ճարտարագիտական համալսարան) և հաշվապահության ու աուդիտի մագիստրոսի (Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոն) որակավորումներ:

Հայաստանի աուդիտորների եվ փորձագետ հաշվապահների պալատի անդամ է: