ՀՀ հարկային համակարգը աչքի է ընկնում իր խրթինությամբ և փոփոխությունների նկատմամբ խիստ հակվածությամբ, ինչը բիզնեսի համար այս ոլորտը դարձնում է առավել ռիսկային, իսկ դրա կառավարումը` օրակարգային:
Առաջարկվող ծառայությունները`
- Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն,
 - Հարկերի և այլ պարտադիր վճարների հաշվարկում, վճարումների և մնացորդների ստուգում, ճշգրտում, հաշվետվությունների (հաշվարկների) պատրաստում,
 - Առանձին գործարքների (պայմանագրերի) հարկային հետևանքների հաշվառում և արտացոլում հարկային հաշվետվություններում (հաշվարկներում):
 
Որ դեպքերում են իրականացվում
- Ֆինանսական տարվա սկզբում հարկային փոփոխությունների փաթեթը հրապարակվելուց հետո,
 - Ֆինանսական տարվա ավարտին` հարկային ռիսկերը գնահատելիս,
 - Կազմակերպության համար մշտական բնույթ չկրող գործարքներ իրականացնելիս,
 
Ինչու ԹՄ
- Ուղղակի մասնակցություն իրավական ակտերի մշակմանը և փորձաքննության իրականացմանը
 - Հարկ վճարողների պարզեցված ուղեցույցների հեղինակում և համահեղինակում
 - 0 ռիսկերի (ներառյալ` հարկային) պրակտիկա
 - Հսկայական փորձառություն 1997թ-ից սկսած,
 - Որակավորված, հեղինակավոր մասնագետներ,
 - Հաճախորդների մեծ բազա:
 

