ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Լույս է տեսել «Հաշվապահական հաշվառում» գիրքը
03 Փետրվար 2015

«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն` Թաթուլ Մովսիսյանի հեղինակությամբ, լույս է տեսել նոր գիրք` «Հաշվապահական հաշվառում»:

«Հաշվապահական հաշվառում» գիրքը նախատեսված է հաշ­վա­պա­հական հաշվառումը ինքնուրույն ուսումնա­սիրող սկսնակ­­ների, ուսումնական հաստա­տու­թյունների դասախոսների և ուսանողներիինչպես նաև կազմակերպությունների հաշվապահներիֆինանսա­հաշ­վա­յին ոլոր­­տի այլ աշխատողների համար:

Գիրքը բաղկացած է 6 բաժիններից: 1-ին բաժնում ներկայացված է հաշվապահական հաշվառման ընդհանուր հիմունքները՝ մասնավորապես հաշվապահական հաշվառման նկարագիրը և պատմական զարգացումը, միջոցները և դրանց գոյացման աղբյուրները, կրկնակի գրանցումը, հաշիվները և հաշվային պլանը, գործառնությունների հաշվապահական ձևակերպումները, փաստաթղթավորումը և գույքագրումը, ՖՀՄՍ-ները և հաշվապահական հաշվառման կարգա­վորումը, ֆինանսա­կան հաշվետվությունները և դրա տարրերի ճանաչումն ու չափումը:

Հաջորդ բաժիններում ներկայացված են ակտիվների և պարտավորությունների (բաժին 2), սեփական կապիտալի, եկամուտների և ծախսերի (բաժին 3), ծախսումների (բաժին 4), հարկերի (բաժին 5) և արտահաշվեկշռային (բաժին 6) հաշվառման մոտեցումները:

Նյութի մատուցման մեթոդիկան, շարադրանքը, հաջորդականությունը կառուցված է այնպես, որ ավելի հեշտ լինի դրա յուրացումը: Յուրաքանչյուր գլխի վերջում կան հարցեր, խնդիրներ և առաջադրանքներ՝ ստուգելու անցած նյութի ընկալումը:


 
© 2018 TM Audit CJSC.

ՀՀ, ք.Երևան,
Պ․Սևակ 8,
հեռ.՝ (374 60) 60-70-80, 60-71-81
էլ. փոստ՝ info@tmaudit.am
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Այն Հայաստանի առաջատար աուդիտորական խորհրդատվական ընկերություններից է: Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: ԹՄ Աուդիտը մշտապես կիրառում է նոր մեթոդներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխմանն ուղղված ծրագրերին, որն էլ թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: