Բարի գալուստ մեր ինտերնետային կայք: ԹՄ Աուդիտը Ձեզ է ներկայանում որպես աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների ոլորտում իր ուրույն տեղն ու դերակատարումն ունեցող, որդեգրած սկզբունքներով առաջնորդվող, փորձառու և հեղինակավոր մասնագետներով համալրված ընկերություն: Համոզված եղեք, որ ի դեմս ԹՄ Աուդիտի, դուք կատարել եք ճիշտ ընտրություն:
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Այն Հայաստանի առաջատար աուդիտորական խորհրդատվական ընկերություններից է: Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: ԹՄ Աուդիտը մշտապես կիրառում է նոր մեթոդներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխմանն ուղղված ծրագրերին, որն էլ թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: