company1

 

ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

ԹՄ Աուդիտը մշտապես կարևորում է մասնագետների որակավորման և իրազեկման մակարդակի բարձրացումը:

Դրան են միտված Ընկերության կողմից

Մասնագիտական գրականություն

Ընկերության աշխատակիցները հեղինակներ և համահեղինակներ են հաշվապահական հաշվառման նոր համակարգին նվիրված ավելի քան երկու տասնյակ գրքերի ու հոդվածների:

Այդ մասնագիտական գրականության մեծ մասը դարձել է սեղանի գիրք` մասնագետների համար, և դասագիրք` ուսանողների ու սկսնակ մասնագետների համար:

Նրանք խմբագրել ու փորձաքննության են ենթարկել նաև մեծաթիվ մասնագիտական գրականություն:

 

Վերապատրաստում

1998թ. սկսած Ընկերությունը իրականացրել է մեծ պահանջարկ վայելող մի քանի տասնյակ վերապատրաստման դասընթացներ բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնագիտացված կառույցներում ու կազմակերպություններում:

Դասընթացներին մասնակցել են մի քանի հազար ունկնդիրներ` հաշվապահներ, աուդիտորներ, դասախոսներ, ֆինանսահաշվային ոլորտի աշխատողներ, կազմակերպությունների ղեկավարներ:

Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցության կենտրոն

Մանագետների պատրաստման և վերապատրաստման ոլորտում Ընկերության ծավալած գործունեության տրամաբանական զարգացումները տարան նրան, որ 2008թ.-ին ստեղծվեց Թաթուլ Մովսիսյանի` Երիտասարդների աջակցության կենտրոնը: Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված է երիտասարդ ու սկսնակ մասնագետներին համակողմանի աջակցության տրամադրմանը:  
Մասնավորապես`
  • սկսնակների համար դասընթացների իրականացում,
  • տեսական գիտելիքների և գործնական փորձի փոխանցում,
  • Ընկերությունում կամ նրա հաճախորդների մոտ աշխատանքի տեղավորում, 
  • պրակտիկ աշխատանքում առաջացած հարցերի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում
  • ուղորդում` քայլերի հաջորդականության մեջ կողմնորոշման հարցում: