ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Մեր մասին

ԹՄ Աուդիտ ՓԲԸ-ն հիմնադրվել և աուդիտորական գործունեության լիցենզիա է ստացել 1997 թ.-ին: Հիմնադիրն ու գլխավոր տնօրենը Թաթուլ Մովսիսյանն է:
Հիմնադրումից ի վեր Ընկերությունը լայն անվանացանկով բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ կառույցների ու կազմակերպությունների, որոնցից շատերն իրենց ոլորտի առաջատարներն են: Ընկերության հաճախորդների ցանկում ներառված են այնպիսի հեղինակավոր կառույցներ ու կազմակերպություններ, ինչպիսիք են` ՎԶԵԲ-ը, Էյր Ֆրանսը, Քրոնիմետ Հոլդինգը, ԱրմենՏելը, Օրանժը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, Հայռուսգազարդը, Շեն Հոլդինգը, Ալֆա-Ֆարմը, Գրանդ Քենդին, Արփա-Սևանը, Էլիտ Գրուպը...: Ընկերությունը ընդգրկված է Համաշխարհային Բանկի, ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Եվրոմիության ծրա­գրերը իրականացնող Հարավային Կովկասի և տեղական կառույցների խորհրդատուների կարճ ցուցակում:
Ընկերությունը կարևորում է ՀՀ-ում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխումները և ունի իր ուրույն դերակատարումը ոլորտին առնչվող օրենսդրական և մասնագիտական դաշտի բարեփոխումների ծրագրերում: Ընկերության անձնակազմը համալրված է հեղինակավոր մասնագետներով: Վերջիններս հանդիսանում են Հայաստանի հաշվա­պահների և աուդի­տորների ասոցիացիայի հիմնադիրներ, այդ մասնագիտացված կառույցի ղե­կավար մարմնի անդամներ, ինչպես նաև տարբեր տարիներին` ՀՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտների բարեփոխումների, հաշ­­վապահների որակավորման, աուդի­տոր­ների որակավորման հանձնաժողովների անդամներ:
 

Համագործակցություն

Ոչ մի կազմակերպություն չի կարող գոյատևել և առավել ևս` հաջողության հասնել առանց գործարար ամուր կապերի: Մեզ համար շատ կարևոր է հաստատել երկարատև համագործակցություն մեր հաճախորդների հետ: Մենք թանկ ենք գնահատում յուրաքանչյուր հաճախորդի և շատ ենք կարևորում նրանցից ստացված արձագանքները` ձգտելով միջոցների արդյունավետ օգտագործմամբ բավարարել բոլոր հաճախորդների սպասելիքները և հաստատել ամուր ու երկարատև գործընկերային հարաբերություններ: Փոխադարձ վստահությունը, նվիրվածությունը հաճախորդներին, շիտակ, անաչառ, օբյեկտիվ ու անկաշառ վարքագիծը ամուր համագործակցության հիմքն են կազմում: Հաճախորդների հետ համագործակցելիս մենք միշտ հավատարիմ ենք մնում այս սկզբունքներին: Այդ է պատճառը, որ մեր հաճախորդները վստահում են մեզ և շարունակում օգտվել մեր ծառայություններից:

Ազնվություն և որակ

Տնտեսության տարբեր ոլորտներ հեշտությամբ թափանցելու, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում ճշգրիտ պատասխաններ գտնելու կարողությունը խոսում է մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի մասին: Մենք մշտապես կիրառում ենք նոր մեթոդներ, մոտեցումներ և տեխնոլոգիաներ, որը թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: Մեր մասնագետների խորը գիտելիքները և մատուցվող ծառայությունների բարձր որակը Ընկերության գործելակերպի անբաժան մասն են և այն պատճառը, որի համար վստահում են մեզ: Մենք հավատում ենք, որ միայն ազնիվ և թափանցիկ գործունեությամբ կարող ենք արժանանալ մեր հաճախորդների վստահությանը: Այս ամենի շնորհիվ ԹՄ Աուդիտ անվանման մեջ միավորվել են հաճախորդների գոհունակությունը, ներֆիրմային վեհ արժեքները և Ընկերության բարձր վարկանիշը:

 
© 2018 TM Audit CJSC.

ՀՀ, ք.Երևան,
Պ․Սևակ 8,
հեռ.՝ (374 60) 60-70-80, 60-71-81
էլ. փոստ՝ info@tmaudit.am
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Այն Հայաստանի առաջատար աուդիտորական խորհրդատվական ընկերություններից է: Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: ԹՄ Աուդիտը մշտապես կիրառում է նոր մեթոդներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխմանն ուղղված ծրագրերին, որն էլ թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: