Հ.Տ.Հ

Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (ՖՀՄՍ-ները) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (ՀՀՄՍԽ) կողմից ընդունված ստանդարտներն են, որոնց նպատակն է ամբողջ աշխարհում ներդաշնակեցնել հաշվապահական հաշվառման կանոնները:

Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

ՀՀՄՍԽ-ն անկախ հաշվապահական ստանդարտների ընդունող մարմին է:
Կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում:
ՀՀՄՍԽ բաղկացած է տարբեր երկրներ ներկայացնող 14 անդամից: Ստանդարտի, նախնական նախագծի կամ ստանդարտի մեկնաբանության հրապարակման համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկեն ՀՀՄՍԽ-ի 14 անդամներից առնվազն 8-ը:

Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

ՀՀՄՍԿ-ն հիմնադրվել է 1973թ.: Նախկինում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (ՀՀՄՍ) թողարկվում էին ՀՀՄՍԿ-ի կողմից:
2001թ.-ից սկսած նոր սահմանված ստանդարտները հայտնի դարձան արդեն որպես ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ) և թողարկվեցին Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից (IASB):

Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

ՀՀՄՍԿ հիմնադրամի հոգեբարձուներ

Ստանդարտների գծով խորհրդակցական հանձնաժողով (ՍԽՀ)

ՀՀՄՍԽ (Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների Խորհուրդ)

Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտե (ՖՀՄՄԿ)

Հիմնադրամը ֆինանսավորվում է խոշոր աուդիտորական, հաշվապահական ընկերությունների, մասնավոր ֆինանսական հաստատությունների, բանկերի, արդյունաբերական ընկերությունների, այլ միջազգային և մասնագիտական կազմակերպությունների ներդրումներով:



 
© 2018 TM Audit CJSC.

ՀՀ, ք.Երևան,
Պ․Սևակ 8,
հեռ.՝ (374 60) 60-70-80, 60-71-81
էլ. փոստ՝ info@tmaudit.am
«ԹՄ Աուդիտ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.: Այն Հայաստանի առաջատար աուդիտորական խորհրդատվական ընկերություններից է: Ընկերությունը բարձրակարգ մասնագիտական ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական բազմաթիվ ընկերությունների ու կազմակերպությունների: ԹՄ Աուդիտը մշտապես կիրառում է նոր մեթոդներ, մոտեցումներ, տեխնոլոգիաներ, ակտիվորեն մասնակցում է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխմանն ուղղված ծրագրերին, որն էլ թույլ է տալիս առաջարկել ժամանակի պահանջներին համապատասխան ծառայություններ: