ՀՏՀ

  • Ի՞նչ է ՖՀՄՍ-ն

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհուրդը (ՀՀՄՍԽ)

  • Ի՞նչ է հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների կոմիտեն (ՀՀՄՍԿ)

  • Ի՞նչ կառուցվածք ունի ՀՀՄՍԿ հիմնադրամը

  • Որքա՞ն տարածված է ՖՀՄՍ-ների ընդունումը աշխարհում
  • Ի՞նչ է Հաշվապահների Միջազգային Դաշնություն (ՀՄԴ)

ավելին »

Նոր գիրք «Հաշվապահական հաշվառում» /2-րդ լրամշակված հրատարակություն/ -2020թ. սեպտեմբեր


Գիրքը նախատեսված է հաշվապահական հաշվառումը ինքնուրույն ուսումնասիրող սկսնակների, ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև կազմակերպությունների հաշվապահների, ֆինանսահաշվային ոլորտի այլ աշխատողների համար:

Գիրքը ունի 9 բաժին (1-ին հրատարակությունը (2015թ.)՝ 6 բաժին):

Այս հրատարակությունն անդրադարձել է նաև ՖՀՄՍ-ներում և Հարկային Օրենսգրքում վերջին տարիներին կատարված փոփոխություններին, ինչպես նաև ընդգրկվել են նոր թեմաներ, այդ թվում

- Հասույթ. կատարման պարտականություն, գործարքի գին, Ճանաչում և չափում (ՖՀՄՍ 15),

- Վարձակալություն. դասակարգում, ճանաչում և չափում, կարճաժամկետ և փոքրարժեք ակտիվների վարձակալություն (ՖՀՄՍ 16),

- Գյուղատնտեսություն. կենսաբանական ակտիվներ և գյուղատնտեսական արտադրանք, բերքատու բույսեր (ՀՀՄՍ 16, ՀՀՄՍ 41),

- Ֆինանսական գործիքներ. դասակարգում, չափում, դեֆոլտ և ակնկալվող պարտքային կորուստներ (ՖՀՄՍ 9),

- արտարժույթով տրված և ստացված կանխավճարներ (ՀՀՄՍ 21),

- փոխառության ծախսումների կապիտալացում (ՀՀՄՍ 23),

- հայեցակարգային հիմունքներ, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման նոր կարգավորումներ:

Նյութի մատուցման պարզ ու հստակ շարադրանքը, տրամաբանական հաջորդականությունը, ուսումնասիրած թեմաների ընկալումը ստուգող հարցերի ու առաջադրանքների առկայությունը թույլ են տալիս մատչելի և դյուրին դարձնել յուրացումը և նախանշել օգտագործողների շատ լայն շրջանակ: